Բանտային հաստատություններ արգելված առարկաներ անցկացնելու համար գործող պատիժ է պետք սահմանել։ Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ–ում ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ ներկայացնելով վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Քանի որ օրենսգիրքն ընդունվել է 1985–ին,  գործող օրենսդրության մեջ դեռեւս մնացել է նորմը, որի համաձայն՝ խախտումը սահմանում են մարզային, քաղաքային, գյուղական խորհուրդներին կից վարչական հանձնաժողովները։ Քանի որ այդ խորհուրդները վաղուց չկան, ստացվում է, որ պատիժ սահմանող չկա, ուստի դե ֆակտո ոչ ոք այն չի կրում, բացառությամբ թմրանյութ տանելու դեպքերի։ «Պատժի մասին նորմը մենք ուզում ենք գործող դարձնել եւ այդ իրավախախտումը սահմանելու իրավունքը մենք կտանք քրեակատարողական հիմնարկներին»,– ասաց Քրմոյանը։