Հայաստանի Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը կհայտարարվի հանրապետության պետական խորհրդանիշների օր։ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը փետրվարի 9-ին խորհրդարանում ներկայացրեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած երկրում պետք է ամրապնդել պետության խորհրդանիշների՝ դրոշի, հիմնի եւ զինանշանի նկատմամբ հարգանքը։ Դա օգնում է մարդկանց մոտ քաղաքացիական մտածելակերպ դաստիարակել։