Հայաստանի հասարակական շենքերի վրա դրոշները չպետք է հնամաշ լինեն՝ դա անթույլատրելի է: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր  Մարգարիտ Եսայանը:

Նրա խոսքով՝ նման բանը, ցավոք, դեռեւս երբեմն նկատելի է: Պետական գերատեսչությունների ղեկավարները պետք է պետական դրոշի հանդեպ մշտական խնամք դրսեւորեն: «Դեռեւս 80-ական թվականներին, երբ մենք անկախ չէինք, իմ սկեսուրը ամեն տարի Առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, անկախության դրոշը խնամքով արդուկում էր: Եվ ամբողջ օրը այն մեր տանը բացված էր մնում: Ուզում եմ ասել, որ եթե մենք ինքներս ամեն օր հարգանք չունենաք մեր պետականության խորհրդանիշների հանդեպ, ապա հազար օրենքներ մեզ չեն փրկի»,- հայտարարեց նախկին լրագրողը: