Ոչ միայն երեխաները, այլ նաեւ մեծահասակները պետք է մտածեն դրոշը, զինանշանը եւ հիմնը հարգելու մասին։ Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ–ում ասել է ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։

Նրա խոսքով՝ պետության խորհրդանիշների նկատմամբ հարգանքը երկրի ղեկավարության եւ Սահմանադրության նկատմամբ հարգանք է, եւ դա շատ կարեւոր է։ Նա հիշել է, թե ինչպես ԱՄՆ–ում դպրոցներից մեկի ղեկավար խորհրդի նիստում ներկաները շրջվեցին դեպի դրոշը, երդում տվեցին եւ միայն դրանից հետո բացեցին նիստը։ «Կարծում եմ, մեր դրոշը պակաս հարգանքի արժանի չէ»,– ասել է նա։