Ֆիլիպինների նախագահի քաղաքական խորհրդականի զարմիկը թմրանյութերի վաճառքով է զբաղվել, հայտնում է Reuters–ը։ Նախագահի խորհրդական Ջոն Փոլ Դուրեզայի զարմիկը, որը բանակցում է ապստամբների հետ, փորձել է 15 գ մետամֆետամին վաճառել ծպտյալ ոստիկանին։

Դուրեզան, որը նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մանկության ընկերն է, ասել է, որ ամաչում է իր զարմիկի համար։ Նա հայտարարել է, որ իրավապահներին հասկացնել է տվել, որ նրանք պետք է գործեն ըստ օրենքի, առանց վախի եւ մտավախությունների։