Սիրիայի Ալ Բաբ քաղաքի մոտ ավիահարվածների ժամանակ, որոնցից զինծառայողներ են զոհվել, ՌԴ ՌՏՈւ–ն առաջնորդվել է թուրքական կողմի տրամադրած տվյալներով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։

«Ցավոք, մեր զինվորականները ահաբեկիչների դիրքերին ավիահարվածների ընթացքում առաջնորդվել են այն տվյալներով, որոնք մեզ փոխանցել էին թուրք գործընկերները, եւ այդ կոորդինատների սահմաններում թուրք զինծառայողներ չպետք է լինեին»,– ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է թուրքական կողմին միջադեպի կապակցությամբ։ «Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, պատճառները պարզ են, այստեղ վեճ՝ որպես այդպիսին, չկա»,– ասել է նա։