Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ոստիկանները 66-ամյա ռուսի են ձերբակալել, ով սպառնացել է օդանավը պայթեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Դոմոդեդովո» օդանավակայանի գծային բաժանմունքի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Բեռլին չվերթի թռիչքի պատրաստվող օդանավում ուղեւորներից մեկը հայտարարել է, որ օդանավը կպայթեցնի»,- հայտնել են ոստիկանությունից:
Օդանավ բարձրացած ոստիկանները պարզել են, որ տղամարդու եւ անձնակազմի միջեւ վեճ է ծագել: «Այդ ընթացքում նա ասել է՝ ինձ նռնակ տվեք, եւ ես բոլորիդ կպայթեցնեմ»,- ասել են ոստիկանները:
Պայթուցիկ սարք որոնելիս ուղեւորներին օդանավից իջեցրել են, սակայն այն չգտնելով՝ ուղեւորները կրկին օդանավ են վերադարձել: Այն ներկայումս թռիչքի է պատրաստվում:
Տղամարդուն տարել են ոստիկանական բաժին: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ տղամարդը հարբած է եցել:




























