Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ներդրումային հանձնաժողով է ձեւավորել զբոսաշրջիկների գրավելու նպատակով։ Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է Պետկոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Հանձնաժողովը կկազմի զբոսաշրջային այցելությունների ներդրումային ծրագրերը եւ կներկայացնի հնարավոր ներդրողներին։ «Մենք 340 հյուրանոցային տնտեսություն ունենք, քիչ չեն հյուրատները։ Կան ցանկացած գրպանի եւ ճաշակի հարմար հյուրանոցներ։ Սկսած 8 հազար դրամից։ Ուստի պետք չէ ասել, թե հանգիստը Հայաստանում թանկ է»,– ասել է Զարմինե Զեյթունցյանը։