Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից ոչ մեկը կարծես թե չի շտապում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

NEWS.am-ի թղթակցին ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ ոչ մեկից փաստաթղթեր չեն ստացել:

Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները համապատասխծան փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը:

Քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից եւ ավարտվելու է լույս ապրիլի 1-ի կեսգիշերին, որը լռության օր է:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին: