2016 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների հոսքը 5,7 տոկոսով աճել է: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին Հայաստան է այցելել 2 մլն 867 հազար մարդ, որոնցից 1 մլն 260 հազարը՝ տուրիստական նպատակներով: Աճը բաժին է ընկել Հայաստանի համար ավանդական շուկաներին՝ Ռուսաստան եւ Իրան, նաեւ նոր շուկաներին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Չինաստան: Հարեւան Իրանին է բաժին ընկել բոլոր ուղեւորությունների 30 տոկոսը:



























