Պանամային պատկանող նավթ տեղափոխոխող «Սագան» նավը ծանծաղուտի մեջ է խրվել Ճապոնիայի Սուվանոսե կղզու ափերի մոտ, տեղի է ունեցել յուղի արտահոսք, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը։

Շաբաթ առավոտյան ճապոնիայի ծովափնյա պահպանության ծառայությունը ահազանգ է ստացել անձնակազմի 18 անդամ եւ 5404 տոննա տարողունակություն ունեցող «Սագան» նավի վթարի մասին։ Յուղի արտահոսքի ծավալներն առայժմ անհայտ են։

Դեպքի վայր է ուղղվել փրկարարների ինքնաթիռը, տուժածների մասին տեղեկություններ չկան։