Բաքվում 8-ամյա երեխա է մահացել՝ 8րդ հարկից ընկնելու հետևանքով։

Report-ի փոխանցմամբ Էմին Օվչիննիկովը խաղալիս հենվել է բնակարանի պատուհանին տեղադրված միջատներից պաշտպանող ցանցին։ Ցանցը չի դիմացել քաշին ու երեխան ցանցի հետ միասին ընկել է 8-րդ հարկի պատուհանից։ Ստացված վնասվածքից երեխան տեղում մահացել է։