ԱՄՆ-ի Իլինոյսի ինստիտուտի սոցիոլոգների եզրակացությամբ՝ ճարպակալմամբ տառապող աշակերտուհիները մանկավարժների կանխակալ վերաբերմունքի պատճառով ավելի ցածր գնահատականներ են ստանում: Նման խտրականությունը վերաբերում է սպիտակամորթ աշակերտուհիներին, հայտնում է news-medical.net-ը:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ավերլորդ քաշ ունեցող աղջիկներն ավելի ցածր գնահատականներ են ստացել, քան նորմալ քաշով նրանց հասակակիցները, չնայած հավասար ընդունակություններին եւ միանման գիտելիքներին:
Նման խտրականությունը նկատելի է դեռեւս տարրական դպրոցում, իսկ հետո շարունակվում է բարձր դասարաններում:




























