Ինդոնեզիայի կենտրոնական մասում մոտ 40 հազար մարդ է տուժել անսպասելի ուժեղ ջրհեղեղներից, որոնց հետեւանքով սկսվել են սողանքներ։ Բալի կղզում զոհվել է 13 մարդ։
Ուժեղ անձրեւներից վարարած գետերը ջրի տակ են թողել յոթ շրջան Սումբավա կղզում։ Այդ գյուղերի ավելի քան 40 հազար բնակիչներ մնացել են անօթեւան։
Նրանց մեծ մասը ժամանակավորապես ապաստանել է մզկիթներում ու պետական հաստատություններում, մինչդեռ ավելի քան ութ հազար մարդ էլ մեկուսացման մեջ է հայտնվել ջրի տակ անցած շրջաններում, որտեղ կարելի է հասնել միայն ռեզինե նավակներով։


























