Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Կայլաշ Սատյարտիի սերտիֆիկատը գողանալու մեջ կասկածվող երեք անձի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ANI-ն:

Իրավապահները կասկածյալներին ձերբակալել են Սատյարիի տնից սերտիֆիկատը եւ թանկարժեք իրեր կողոպտելուց մեկ շաբաթ անց:

Առայժմ հայտնի չէ, գողոնը ձերբակալվածների մոտ է եղել, թե՞ այլ վայրում է հայտնաբերվել: