«Ելք»  դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը դեռեւս հույս ունի, որ  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կհամաձայնի ընդգրկվել դաշինքի համապետական ցուցակում:  NEWS.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը ցանկանում է, որ Զարուհի Փոստանջյանը լինի իրենց ցուցակում:

«Զարուհին այս տարիներին զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որպես մարդ, որպես պատգամավոր` այս տարիներին մեծ պայքար է տարել… Եթե անձամբ ինձ եք ուզում հարցնեք, ես համաձայն կլինեմ, որ միայն Զարուհի Փոստանջյանը միանա մեզ»,-ասել է ՔՊ-ի առաջնորդը:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ միավորվելու բանակցություններին, ասել է` դեռ շարունակվում են: Սասուն Միքայելյանը նշել է, որ դաշինքի տարբեր անդամներ բանակցում են տարբեր անհատների, ուժերի հետ եւ առայժմ չի կարող ասել` ինչ արդյունք կա:

 Հարցին` հավանակա՞ն է համարում, որ «Ժառանգությունը» իրենց կմիանա,պատասխանել է. «Հավանականությունը չեմ կարող ասել, բայց բանակցությունները շարունակվում են»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն օրեր առաջ հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: