Սպիտակ տան տրամադրության տակ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մասին մեծ թվով ապացույցներ կան: Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ կեղծված են մահացած, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող մարդկանց՝ քվեարկությանը մասնակցության փաստերը:
Միլլերը կատարվածը «սկանդալ» է կոչել՝ ընդգծելով, որ երկիրը պետք է «սարսափի» մեջ լինի:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին անցյալ տարվա նոյեմբերի 8-ին: Հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի վերջին նա հայտարարեց Քալիֆորնիա, Վիրջինիա եւ Նյու Հեմփշիր նահանգներում ընտրախախտումների մասին: Այստեղ հաղթել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:



























