Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը բաց նամակ է գրել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել պատժել նրանց, որոնք մեղավոր են իր՝ անազատության մեջ հայտնվելու համար:
«Հարգելի պարոն Նախագահ, ես՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ցոլակ Խաչատրյանս, փաստացի ազատազրկման եմ դատապարտվել ՀՀ Քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության որոշ աշխատակիցների կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի սխալ կիրառման եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտման հետեւանքով: Վերոգրյալն անհերքելի կերպով հիմնավորող եւ ապացուցող փաստերը ես ձեռք եմ բերել դատապարտվելուց եւ ազատազրկվելուց հետո:
Բացի վերոգրյալից, ես իմ ազատազրկված լինելու ընթացքում ձեռք եմ բերել բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են այն, որ ՀՀ Քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության որոշ աշխատակիցներ կատարել են ՀՀ ՔՕ-ով նախատեսված հանցավոր արարքներ:
Հարգելի պարոն Նախագահ, ես 2016թ. ամսում գտնվելով հացադուլի մեջ, պահանջել էի ՀՀ գլխավոր դատախազի հետ տեսակցություն, նպատակ ունենալով ՀՀ գլխավոր դատախազին անձամբ ներկայացնել, թե նրա կողմից ղեկավարվող կառույցում աշխատող հանցավոր աշխատելաոճ որդեգրած աշխատակիցների, եւ թե իմ անմեղությունը ապացուցող նոր երեւան եկած հանգամանքը եւ փաստարկները: Անձամբ ՀՀ գլխավոր դատախազին այդ փաստերը ներկայացնելու իմ պահանջը պայմանավորված էր նրանով, որ ես արդեն հասցրել եմ համոզվել, որ ՀՀ դատախազության աշխատակիցները փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի ծածկեն իրենց գործընկերների հանցավոր արարքները: Սակայն, 2016թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի փոխարեն ինձ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելում է ՀՀ գլխավոր դատախազղության աշխատակիցը, որի ազգանունը ես չեմ հիշում եւ այդ աշխատակիցը կազմելով գրավոր արձանագրություն առ այն, որ ես ցանկանում եմ անձամբ ՀՀ գլխավոր դատախազին հայտնել իմ փաստարկները, եւ նշելով, նաեւ այդ ցանկության դրդապատճառները (մտավախությունը) հեռանում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից եւ մինչ օրս ես չեմ ստացել որեւէ տեղեկություն առ այն, թե պարոն գլխավոր դատախազին առհասարակ հետաքրքրում է այն, որ իր ենթակայության տակ աշխատում են հանցավոր գործելաոճ որդեգրած աշխատակիցներ, կամ այն, որ ես փաստացի անարդարացի եւ անօրինական կերպով եմ ազատազրկված:
Ես փաստացի ազատազրկված լինելու ընթացքում արդեն 4 անգամ ներակայցվել եմ Վաղաժամկետ ազատարձակման անկախ հանձնաժողովին, նշեմ նաեւ այն, որ ես նախքան այդ հանձնաժողովին անցնելը, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ներքին հանձնաժողովի կողմից բոլոր 4 անգամն էլ բնութագրվել եմ դրական, քանի որ ես սկսած իմ ազատազրկված լինելու առաջին օրվանից մինչ օրս չեմ ունեցել եւ չունեմ որեւէ տույժ եւ չեմ կատարալ նույնիսկ ամենաչնչին զանցանք: Սակայն, անհասկանալի պատճառներով Վաղաժամկետ ազատարձակման անկախ հանձնաժողովը բոլոր 4 անգամն էլ անհիմն կերպով մերժել է իմ վաղաժամկետ ազատարձակման միջնորդությունները:
Ես ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունից 2017թ. հունվարի 12-ին եւ 18-ին պահանջել եմ իմ վերաբերյալ որոշակի տեղեկություններ եւ փաստաթղթեր, սակայն, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը ապօրինի եւ անհիմն կերպով իմ կողմից պահանջված հաշվառված եւ կնիքված տեղեկանքի փոխարեն ինձ տրամադրում է չհաստատված եւ չկնիքված ինչ-որ տեղեկանքի պատճեն եւ փաստացի կտրականապես հրաժարվում է ինձ տրամադրել իմ կողմից պահանաջված օրինական տեղեկանքը: Իմ կողմից պահանջված վաղաժամկետ ազատարձակման անկախ հանձնաժողովի կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված իմ վերաբերյալ որոշումների վավերացված պատճենների փոխարեն ինձ տրամադրվում է նշված հանձնաժողովի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումների չվավերացված պատճենները:
Հարգելի պարոն Նախագահ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության վերոգրյալ գործողությունները գնահատման արդյուքնում ակնհայտ է, որ նրանցում առկա են ՀՀ ՔՕ 148, 314 եւ 308-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություններ, նաեւ ակնհայտ է դառնում, որ կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանդրության 51-րդ հոդվածով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմ իրավունքները:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եւ ակնկալում եմ Ձեր օգնությունը, արդարությունը եւ օրինականությունը վերականգնելու, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ես հավատում եմ, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը գրված չէ ձեւականության համար եւ այն չի կրում ձեւական բնույթ»,-ասված է բաց նամակում:


























