Արագածոտնի մարզում, այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ծառայության ընթացքում նկատել են, որ ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս է եկել եւ կողաշրջված վիճակում կանգնած է Renault մակնիշի 10 ՕՕ 124 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տեղում ՃՈ աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերում են Երեւանի բնակիչ, 58-ամյա Ֆելիքս Առաքելյանի դին։

Աղբյուրի փոխանցմամբ, մահացածն առաքիչ էր եւ մեքենան բարձված էր քաղցրավենիքով։