Խորենացու փողոցի 45 շենքի մուտքի դռների մոտ փետրվարի 12-ին` ժամը 10:00-ին, ահազանգ է ստացվել, որ մահացած մարդու դի կա: Մուտքի մոտ հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ 40-ամյա բնակչուհու դին, որը, նախնական տեղեկություններով, իրեն նետել է 8-րդ հարկից: Տվյալ հարկի պատշգամբում հայտնաբերվել է նրա հողաթափերից մեկը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժողը հոգեկան խնդիրներ է ունեցել:


























