Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուծարել է տրանսպորտի նախարարությունը։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ տրանսպորտի նախարարությունը միացվել է Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը։ Նոր նախարարությունը գլխավորում է Ռամին Գուլուզադեն։

Հիշեցնենք, որ տրանսպորտի նախկին նախարար 65-ամյա Զիա Մամեդովը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2002-ից ի վեր։