Ֆրանսիայի լեռնադահուկային Տին հանգստավայրում ձնահյուսը ինը մարդու է ծածկել։ Նրանցից երկուսը զոհվել են։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունների աշխատակիցներին։
Ներկա պահին մասնագետները պարզաբանում են միջադեպի հանգամանքները։
Տին համայնքը գտնվում է Ֆրանսիայի Ռոնա-Ալպեր շրջանում։


























