ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սամվել Սանամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Նշենք, որ Սանամյանը օրեր առաջ է ստացել գեներալ-մայորի կոչում:



























