ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգում փլուզված Oroville ամբարտակի վերանորոգումը, հնարավոր է, 200 մլն դոլար արժենա, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի ամենաբարձր ամբարտակի ջուրը շաբաթ հորդ անձրեւներից հետո սկսել է թափվել հիմնական եւ պահեստային ջրթողներով: Այնուհետեւ իշխանությունները հայտնել են փլուզման մասին եւ հայտարարել են արտակարգ իրավիճակի վայրից բնակիչների անհապաղ տարհանման մասին:
Գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ վերականգնումը կարժենա 100-ից մինչեւ 200 մլն դոլար: Վերանորոգման խմբերն արդեն աշխատում են ամբարտակի վերականգնման ծրագրի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիային դաշնային օգնություն է հատկացրել:


























