Երեւանում փետրվարի 15-ից անցկացվում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային համաժողով:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ արտասահմանից եկած փորձագետներ: Միջոցառման մասնակիցները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992 թվականի ձմռան իրադարձությունները, զուգահեռներ կանցկացնեն 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ: Համաժողովին մասնակցում են նաեւ լրագրողներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք 1991-92 թվականներին Արցախում են եղել:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնը: