ԱՄՆ-ում 6-ամյա տղային սպանողին հանցագործության կատարումից գրեթե 40 տարի հետո են դատապարտել, հայտնում է The New York Times-ը:

Նյու Յորքի նահանգի գերագույն դատարանը 56-ամյա Պեդրո Էրնանդեսին մեղավոր է ճանաչել մարդուն առեւանգելու եւ սպանելու համար: Քննության տվյալներով՝ Իթան Փաթցը Նյու Յորքում անհետ կորել էր 1979 թվականի մայիսի 25-ից՝ դպրոցական ավտոբուսի կանգառից տուն ճանապարհին: Նրա մարմինն այդպես էլ չի գտնվել:

Ատենակալները համաձայնել են մեղադրանքի եզրակացությանը, որ այդ ժամանակ խանութի պահեստում աշխատող տղամարդը տղային առեւտրի հաստատության նկուղ է տարել եւ խեղդել: Մեղադրանքը հիմնվել է միայն մեղադրյալի խոստովանության վրա, նրա մեղավորությունը հաստատող ուղղակի ապացույցներ չեն գտնվել:

Պեդրո Էրնանդեսին սպառնում է 25 տարվա ազատազրկում: