Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ 1991-1992 թվականների Ստեփանակերտի շրջափակման ականատես, Երեւանում անցկացվող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով համաժողովի ընթացքում հիշողություններն է ներկայացրել (ֆոտոռեպորտաժ):
«Ստեփանակերտը շրջափակման մեջ էր: Շուշիից եւ Խոջալուից ռմբակոծում էին քաղաքը: Մարդիկ չէին կարողանում նույնիսկ հարազատներին հուղարկավորել: Սպասում էին՝ մառախուղ իջնի կամ մթնի, որ հողին հանձնեն զոհվածներին: Մարդիկ նկուղներում էին ապրում: «Հարմարություններից» միայն գազ կար, դա էլ այն պատճառով, որ եթե նրանք (ադրբեջանցիները - խմբ.) անջատեին Ստեփանակերտի գազը, կանջատվեր նաեւ ադրբեջանական հատվածի գազամատակարարումը: Ստեփանակերտ կարելի էր հասնել միայն ուղղաթիռով: Մարդիկ քաղցած էին: Ժամանակ կար, երբ ամսական մեկ անձին մեկ կիլոգրամից պակաս այլուր էր բաժին հասնում: Ստեփանակերտ պարկերով ալյուր էին բերում, վիրավորներին՝ տանում: Նույնիսկ երեխաները ձայնից հասկանում էին, թե ինչ տեսակի զենքից են կրակում»,- պատմել է Շավարշ Քոչարյանը:



























