Դոմինիկյան Հանրապետությունում ուղիղ ռադիոեթերի ժամանակ 2 լրագրողների սպանությունից հետո 3 մարդ է ձերբակալվել, հայտնել են երկրի ոստիկանությունից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դոմինիկյան 103FM ռադիոյով լրագրողներից մեկը Facebook-ում ուղիղ հեռարձակում էր անցկացնում:
Մոտ երկու րոպե տեւած ձայնագրության մեջ հաղորդավար Լուիս Մանուել Մեդինայի ելույթն ընդհատվում է կրակոցների ձայներով եւ կանացի բղավոցներով: Մեդինայից բացի, սպանվել է նաեւ պրոդյուսեր Լեո Մարտինեսը: Մեկ կին հրզենային վիրավորում է ստացել եւ այժմ հիվանդանոցում է:
Հարձակումն իրականացվել է երեքշաբթի Սան Պեդրո դե Մակորիս քաղաքում: Ձերբակալվածներին դեռեւս մեղադրանքներ չեն առաջադրվել: Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակվողների դրդապատճառներն առայժմ անհայտ են:


























