Եվրախորհրդարանի պատգամավորները, չնայած ԵՄ քաղաքացիների բազմաթիվ բողոքներին, չորեքշաբթի կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ աջակցել են Կանադայի հետ Եվրամիության առեւտրատնտեսական համաձայնագրին (Comprehensive Economic and Trade Agreement, CETA), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առեւտրատնտեսական երկկողմ համաձայնագիրը ԵՄ-ը եւ Կանադան ստորագրել են 2016-ի հոկտեմբերի 30-ին: Այն մասնակի կկիրառվի Եվրախորհրդարանի հաստատումից հետո: Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը:

Համաձայնագրի դեմ Եվրոպայում բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Նույնիսկ չորեքշաբթի տասնյակ ցուցարարներ են հավաքվել ԵԽ շենքի դիմաց:

Երբ СЕТА-ն ամբողջ թափով գործարկվի, մաքսատուրքերի մոտ 98 տոկոսը կչեղարկվի: ԵՄ-ը հույս ունի, որ համաձայնագրի իրականացումը կողմերի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեկան 12 մլրդ եվրոյով կմեծացնի: