«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրացուցակի համապետական հատվածում 11-րդ տեղն է զբաղեցրել: Այս մասին փետրվարի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ 11-րդ տեղը նույնպես անցողիկ է: Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ինքը դաշինքի ցուցակում 2-րդ տեղն է զբաղեցրել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Արդեն երկար տարիներ «Ժառանգության» փոխնախագահը ես եմ: «Բարեւ, Երեւան» ցուցակը ես եմ գլխավորել: Հետեւաբար՝ ոչ մի արտակարգ վիճակ չկա»:
Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օգհանյանը, երկրորդը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, չորրորդը՝ պատգամավոր Էլինար Վարդանյանը, հինգերորդը՝ Վահագն Հովհաննիսյանը:



























