Իրանի հետ սահմանին ՀՀ -ում տնտեսական գոտու օպերատորը կարող է հայտնվել արդեն ապրիլին։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումային բաժնի պետ Վահագն Լալայանը։

Ըստ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի, երբ օպերատորը պաշտոնապես հաստատվի, ենթակառույցի կաոռւցումը պետք է սկսվի տեղում։ Ամենաուշը այն պետք է սկսվի մեկ տարուց։  «Ազատ գոտու կառավարման հետ կապված՝ հետաքրքություն են հայտնել ե՛ւ իրանցի, ե՛ւ

արեւմտյան ներդրողները», - հավելել է նա։

Նշենք, որ ըստ նախարարության սպասելիքների, տասը տարում ազատ գոտում կներգրավվեն 100-120 ընկերություններ եւ 350-450 մլն դոլար ներդրումներ։