Ռուսաստանը ոչ ոքի հետ հակամարտություն չի փնտրում, սակայն միշտ կարող է պաշտպանել իր շահերը։ Այս մասին անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, հաղորդում է RIA Novosti -ն։
«Ռուսաստանը ոչ ոքի հետ հակամարտություն չի փնտրում, սակայն միշտ կկարողանա պաշտպանել իր շահերը։ Մեր անկասկած նախապատվությունն է նպատակին հասնել երկխոսության միջոցով, համաձայնության որոնում՝ փոխադարձ շահի հիման վրա»,-ասել է նախարարը։



























