Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բաքո Սահակյանը ընդունել է Արցախ ժամանած Բոլիվիայի պատգամավորների պալատի պատվիրակությանը, որոնք ժամանել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Սահակյանը նշել է դիտորդական առաքելության կարեւոր նշանակությունը արտասահմանյան պատվիրակությունների կողմից՝ հանրապետությունում ժողովրդավարական կառույցների ամրապնդման , տարբեր երկրներում Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տալու եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։