Ճապոնիայի Տիբա նահանգի Ֆուցցու քաղաքի կենդանաբանական այգում մահացու ներարկման օգնությամբ սպանել են 57 ձնե մակակաների, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել էր «ագրեսիվ օտարածին գեն», հայտնում է BBC-ն։
Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով ԴՆԹ անալիզի ընթացքում պարզվել է, որ ձնե մակակաները հարաբերվել են մակակա-ռեզուսների հետ, որոնց ներմուծումն ու բազմացումը Ճապոնիայում արգելված է, քանի որ դա կղզիների համար օտարածին տեսակ է համարվում։ Տեղի չինովնիկները շեշտում են, որ այդ կապիկներին սպանելը ծառայում է բնական միջավայրի պահպանմանը։
Մինչդեռ հարեւան բուդդայական տաճարում կենդանիների հոգիների համար պատարագ է մատուցվել։
Ճապոնական մակակաների բնակության վայրը համարվում են Ճապոնական կղզիները, նրանք հսկայական քանակության զբոսաշրջիկներ են գրավում։ Երկրում բավականին կոշտ օրենքներ են գործում, որոնք արգելում են մասնավորապես օտարածին կենդանիների ներմուծումը եւ դրանք տեղական տեսակների հետ խաչասերելը ։



























