Մեծ Բրիտանիան հաղթահարում է «Դորիս» փոթորկի առաջին ժամերը: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում 77 չվերթ չեղարկվել է, իսկ օդերեւութաբանները զգուշացրել են երկրի որոշ շրջաններում հնարավոր ջրհեղեղի մասին, փոխանում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոթորիկը կուղեկցվի նաեւ ձյան տեղումներով. Շոտլանդիայի որոշ հատվածներում 10-ից մինչեւ 15 սմ:
Փոթորկի նախաշեմին չեղարկվել էին Անգլիայի եւ Իռլանդիայի միջեւ բոլոր թռիչքները, իսկ երկաթուղու որոշ ուղղություններում արագության սահմանափակումներ էին մտցվել:
Սպասվում է, որ քամու ուժգնությունը կթուլանա արդեն երեկոյան, իսկ անձրեւները կշարունակվեն նաեւ հանգստյան օրերին:




























