Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի 3-րդ փողոցի թիվ 6/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ տղան ունի կոտրվածքներ, գիպս են դրել: