Հայաստանում իշխանափոխության հրամայականն այսօր օդից կախված է: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ շատ կարճ ժամանակում կարելի է իսկապես ժողովրդավարական երկիր ստեղծել: «Ես իմ աշխատանքով ապացուցել եմ, որ ինձ համար պաշտոնն ու փողը նշանակություն չունեն, իմ գործընկերներ Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյան նույնն են արել: Ես «կոմպլեմենտար» քաղաքականության հեղինակն եմ, որը 10 տարի շարունակ ծառայել է Հայաստանի շահերին: Ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Հայաստանը Իրան-Հայաստան գազատարը կառուցեց: