Ֆրասիացի ոճաբան Բինա Բայթելը պատի ժամացույց է ստեղծել, որի թվատախտակի փոխարեն մարդկանց բնական մազեր են գործածված, հայտնում է Luxurylaunches–ը։ Մոդելը ստացել է Lash Lock անվանումը։
Այդ ժամացույցով ժամանակը կարելի է որոշել՝ հետեւելով մազերի միջեւ սպիտակ տարածություններին։ Մեծ ճեղքը ժամն է ցույց տալիս, իսկ փոքրը՝ րոպեն։ Այդ ժամացույցները նախատեսված չեն վաճառքի համար, դրանք կարելի է տեսնել բելգիական Grand Hornu թանգարանում։ Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ժամանակակից արվեստի ստեղծագործություններ, գործելու է մինչեւ ապրիլի վերջ։




























