Հոլանդիայում տարեց կինը 100-ամյա հոբելյանի նախաշեմին ոստիկանություն է դիմել՝ խնդրելով ձերբակալել իրեն: UPI-ի փոխանցմամբ՝ Անի անունով կինը երբեք ոստիկանությունում չի հայտնվել: Իրավապահներին նա խնդրել է իրեն ձերբակալել, ձեռնաշղթա հագցնել, որպեսզի «զգա, թե ինչպես է դա տեղի ունենում», եւ կատարի իր ցանկությունների ցուցակի եւս մեկ կետ:
Իրավապահներն ընդառաջել են. տարեց կնոջը ձեռնաշղթա են հագցրել, ոստիկանության խուց են տարել եւ լուսանկարել երջանիկ դեմքով Անիին:




























