Քալիֆորնիայում բնակվող 22-ամյա Վինի Օհը արդեն հարյուրից ավելի պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որպեսզի իր արտաքինն «այլմոլորակայինի» նմանվի: Մոտ ապագայում էլ ծրագրում է ազատվել նաեւ սեռական օրգաններից, հաղորդում է The Daily Mirror-ը։
Իր արտաքինը փոփոխել Վինին սկսել է 5 տարի առաջ եւ արդեն փոխել է քթի, այտերի, հոնքերի ու շուրթերի ձեւը։ Ընդհանուր առմամբ, նա ծախսել է շուրջ 50 հազար դոլար։
Կերպարին ամբողջությամբ համապատասխանելու համար նրան եւս 160 հազար դոլար է անհրաժեշտ։ Այդ գումարով Վինին ծրագրում է հեռացնել սեռական օրգանները, կուրծքն ու պորտը, փոխել ճակատի ու ականջների ձեւը, ինչպես նաեւ այտերում սիլիկոնե իմպլանտներ տեղադրել։




























