Գլենդելի դպրոցական խորհրդի երեք տեղի համար 5 թեկնածու է պայքարում, որոնցից 3-ը՝ հայեր: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Հյուսիս-արեւմտյան Գլենդելի B շրջանում խորհրդի գործող անդամ Գրեգ Գրիգորյանի մրցակիցը Վարդան Ստեփանյանն է: Նա նշել է, որ իր մասնակցությունը քվեարկության ժամանակ ընտրելու հնարավորություն կտա: «Շատերը խորհրդում փոփոխություններ են ուզում»,- նշել է Ստեփանյանը:

Գրիգորյանն իր հերթին մատնանշել է փորձը, քանի որ խորհրդում առաջին անգամ ընտրվել է դեռեւս 2001 թվականին: Նա նաեւ հավելել է, որ իր փորձը կօգնի Գլենդելի կրթական հիմնադրամի ստեղծմանն ու այլ ծրագրերի իրականացմանը:

C շրջանում առաջադրվել է Արմինա Կարպետյանը, ով մրցակից չունի: Չնայած դրան՝ նա խոստացել է շարունակել կատարելագործել շրջանին ֆինանսական ապահովումը:

Ընտրություններում եւս երկու նորեկներից են Շանթ Սահակյանն ու Ջոուլ Ռայանը: Սահակյանի խոսքով՝ իր գլխավոր առաջնահերթություններից է դպրոցական խորհրդի եւ ծնողների միջեւ կապի բարելավումը: