Վրաստանն ազատ երկիր է, կարծում է այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Սակայն, նրա խոսքով, ազատությունը լրատվամիջոցների կողմից կառավարության հասցեին շուրջօրյա հայհոյանքը չէ, հաղորդում է GHN-ը:

«Ինձ համար դա շատ հասարակ թեստ է. ցանկացած քաղաքական միավոր, ենթադրենք Կուկավան (Կախա Կուկավան ընդդիմադիր գործիչ է), ով արթնանում է առավոտյան ժամը 8:00-ին: Չգիտեմ, նա առավոտյան 8-ին է արթնանում թե,` ոչ, բայց եթե նա արթնանում է խումհարից, նրա գլխում մի միտք է գալիս եւ նա «լուսավորում է» այդ մասին ժամը 15:00-ին, ապա համարվում է, որ մեզանում ժողովրդավարության կա»,- ասել է Սահակաշվիլին «Ազատ հմալսարանում» ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: