Համբուրգում բարերը միացել են G20 գագաթնաժողովի ժամանակ կայանալիք բողոքի ակցիայի նախապատրաստություններին , որը տեղի կունենա այդ քաղաքում հուլիսի 7-8–ը։ Սպասվում է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը, հաղորդում է «Գերմանական ալիք»–ը։
Գաղափարը ծնվել է Սանկտ–Պաուլի թաղամասում։ Նշվում է, որ ակցիային արդեն մոտ 20 բար է մասնակցում։ Այդ բարերում կարելի է պատվիրել «Մեքսիկացի» լոլիկի կոկտեյլը եւ նման կերպ նվիրատվություն անել Դոնալդ Թրամփի այցի ժամանակ բողոքներ կազմակերպելուն, իսկ առաջին հերթին՝ ընդդեմ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատի։ Նշենք, որ կոկտեյլի բաղադրիչներից են օղին (շնապս), լոլիկի հյութը, լոլիկի կծու հյութը, աղը եւ այլն։
«Շնապսի գաղափար» ակցիաները նաեւ ակնարկում են Թրամփի քաղաքականության ընկալմանը, քանի որ գերմանական այդ արտահայտությունը նշանակում է վայրի եւ խելահեղ մտահաղացումներ։




























