Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է փոխվելու Նյու Յորքի տեսքը 2140 թ։ Մասնագետների կարծիքով, քաղաքը կարող է «ամերիկյան Վենետիկ» դառնալ, քանի որ ջրի մակարդակը զգալիորեն կբարձրանա, գրում է Oane–ը։
Գիտնականները նշել են, որ հիմա Երկրի վրա անկայուն կլիմայական վիճակ է, դրա համար էլ Նյու Յորքի տեսքը 2140-ին ուժեղ կտարբերվի ժամանակակից տեսքից։ Աշխարհում տեղի են ունենում կատակլիզմներ, որոնք հարյուրավոր կյանքեր են խլում, օվկիանոսներում ջրի մակարդակը մշտապես բարձրանում է, նվազում է մայրցամաքների մակերեսը։ Փորձագետները պարզել են, որ Նյու Յորքը տեկտոնային սալիկների հատման մասում է գտնվում, դրա համար էլ երկրաշարժերը մշտապես բարձրացնում էն նեղուցում ջրի մակարդակը։ 100 տարվա ընթացքում ջուրը կբարձրանա 50 սմ-ով, դրա համար էլ կառավարությունը պետք է ջրահեռացման համակարգ ստեղծի։
Գիտնականների կարծիքով էլեկտրաէներգիայի արտադրման համար կօգտագործվեն վերականգնվող աղբյուրներ, իսկ ավտոմեքենաներն ու տրանսպորտը կփոխարինվեն նավակներով։ Իսկ եթե մարդկությունը չգտնի Նյու Յորքի ապագան փրկելու ուղի, մի քանի հարյուրամյակից այն ամբողջությամբ ջրի տակ կանցնի։



























