Նեանդերթալցիների ամենահին ցեղախումբը, որի հետքերը պահպանվել են Եվրոպայում, ապրել է Անյենե գետի բերանին, ժամանակակից Հռոմի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Վերջին հետազոտությունները փաստագրորեն հաստատել են 1930-ականներին Հռոմի ծայրամասում գտնված երկու նեանդերթալցիների գանգերի տարիքի մասին ենթադրությունները։ Սկզբում համարվում էր, որ դրանք 80-125 հազար տարեկան են։ Իսկ հիմա, մանրակրկիտ անալիզից հետո ապացուցվել է, որ դրանք 250 հազար տարեկան են։

«Անյենեի հովտում հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ հենց այնտեղ են բնակվել Եվրոպայի ամենաառաջին նեանդերթալցիները։ 250 հազար տարի առաջ տեղի է ունեցել Եվրոպայի բնակեցման նոր ալիք է սկսվել ու շատ հավանական է, որ կլիմայական պայմանների շնորհիվ Ապենինյան թերակղզին կարող էր հայտնվել այդ գործընթացի կենտրոնում»,- ենթադրում են հետազոտողները։