Համացանցում հանրաճանաչություն է ձեռք բերում Ճապոնիայում բնակվող տարեց ամուսինների Instagram-ի կայքէջը, ովքեր ամեն օր հագնվում են միմյանց համահունչ, հաղորդում է Life-ը: 

Իրենց համադրությունները զույգն անմիջապես տեղադրում է սոցկայքում՝ նշելով, թե որտեղ՞ց եւ ի՞նչ արժեքով է ձեռք բերվել այս կամ այն իրը: Արդյունքում ամուսինները, ովքեր ամուսնացած են արդեն 37 տարի, գրավել են մոտ 100 հազար հետեւորդների սրտերը: