Չինացի հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ հնագույն մարդու մնացորդներ: Հետազոտությունից հետո պարզվել է, որ դրանք կարող են պատկանել նախապատմական մարդկանց նոր տեսակի, գրում է Oane-ը:

Հնագետները գտել են հնագույն մարդկանց երկու գանգ, որոնց ձեւը վկայում է այն մասին, որ նրանք կարող են պատկանել գիտությանը մինչ այսօր անհայտ մարդկային ռասայի: Գիտնականները կարողացել են վերականգնել նրանց ենթադրյալ տարիքը, նշելով, որ նրանք  կարող էին ապրել մեր թվարկությունից 100 հազար տարի առաջ:

Գիտնականները կարծում են, որ մարդու այդ տեսակը գոյություն է ունեցել նեանդերթալցիների եւ նրանց ավելի ուշ տեսակների միջեւ: