Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանեն Ադոլֆ Հիտլերի եւ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության անդամների անձնական լուսանկարներով ալբոմը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ալբոմը 1945 թվականի ապրիլին խորհրդային զինվորը գտել է Հիտլերի բունկերում, մասնավորապես՝ Եվա Բրաունի ննջարանում: Ավելի ուշ այն փոխանցվել է բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինին եւ հաղորդավար Ռիչարդ Դիմբըլբիին:
Ներկայում ալբոմը պատկանում է կոլեկցիոների, որի անունը չի նշվում: Այն ավելի քան 18 հազար դոլար է գնահատվում:



























