Ավելի քան 5000 ավիաչվերթ է չեղարկվել ԱՄՆ արեւելյան ափին ձնաբքի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:

«Չեղարկված չվերթների ընդհանուր թիվը 5348 է»,- հաղորդում է  կայքը:

Ձնաբուքը հաջորդել է հունվարին եւ փետրվարին ԱՄՆ հյուսիս-արեւելյան հատվածի համար անսովոր տաք եղանակին, երբ ջերմաստիճանը հասել էր 20 աստիճան տաքության: Իսկ երկուշաբթի եւ երեքշաբթի անսովոր ցածր ջերմաստիճան է սպասվում՝ մինչեւ 4 աստիճան ցուրտ: