Արդարադատության եվրոպական դատարանը հաստատել է գործատուների իրավունքը, որի համաձայն նրանք կարող են աշխատավայրում ծառայողներին հիջաբի եւ «կրոնական պատկանելության այլ տեսանելի խորհրդանշանների» կրելն արգելող կանոններ մտցնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ներքին կանոնակարգի նորմերը, որոնք արգելում են աշխատավայրում քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական պատկանելության տեսանելի խորհրդանշանների կրումը, ուղղակի խտրականություն չեն»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Դատարանը հաստատել է, որ նման արգելքները չեն խախտում ԵՄ-ի նորմերը:



























